Խուզարկություններ են կատարվում էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց տներում


17:59 , 31 հունվար, 2024

24News.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ գործողություններ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանը նշեց, որ ՔԿ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ։

Նա նաև հայտնեց, որ խուզարկություններ են կատարվում նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում։