Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են` սոցիալական նպաստներն ու օգնությունը չեն ստացել


18:33 , 30 հունվար, 2024

Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են`ընտանեկան, սոցիալական նպաստները, սոցիալական օգնությունը չեն ստացել։ Նախկինում քաղաքացիները նպաստ ստանում էին յուրաքանչյուր ամսի 23-25 ընկած ժամանակահատվածում։Այսօր ամսի 30-ն է, և այս պահի դրությամբ քաղաքացիները ոչինչ չեն ստացել։
Խստաշունչ ձմռան, կոմունալ վարձավճարների վերջնաժամկետի, նվազագույն ապրուստի պայմանների բացակայությամբ քաղաքացիները հայտվել են անելանելի վիճակում։
Ձեր երազած ԱՊԱԳԱՆ եկել է։