Ալիևն Աքարի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի մասին


15:56 , 29 հունվար, 2024

Hraparak.am-ը գրում է․

Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։


Հանդիպմանը Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Զինված ուժերում նոր բարեփոխումներ են իրականացվել, բանակի մարտունակությունն ավելի է ամրապնդվել, և այդ ամենն ակնհայտորեն դրսևորվել է ԼՂ-ում հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ՝ անցյալ տարվա սեպտեմբերին»։

Զրուցակիցները կարևորել են «Շուշիի հռչակագիրը», ինչպես նաև մտքեր փոխանակել ռազմական, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության, միջխորհրդարանական հարաբերությունների և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության և համատեղ զորավարժությունների կարևորության վերաբերյալ: