Նոր ցիկլոնի թափանցմամբ պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում սպասվում է ձյուն. հայտնի է, թե երբ այն կդադարի


10:21 , 26 հունվար, 2024
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։
Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, իսկ 28-ի գիշերը՝ նույնքանով կնվազի։