Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել է Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կալանքի ժամկետը


18:47 , 25 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահներ՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի,  նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը:

Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»: