Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Անկախության հռչակագրի մեջ․ «Ազատություն»


00:04 , 25 հունվար, 2024

Azatutyun.am-ը գրում է.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատում է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։

«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախարարը։

Նա շեշտեց, որ խաղաղության պայմանագրի նախագծում, որը մինչև այս պահը փոխանակվել է Երևանի և Բաքվի միջև, որևէ դրույթ սահմանադրական փոփոխությունների մասին չկա։

«Ընդհանուր խաղաղության գործընթացի համար երկու կողմերն էլ մյուսների դաշտում նկատել են իրավական խնդիրներ և տեղեկացրել են այդ մասին, երկուսն էլ համապատասխանաբար տվել են պարզաբանումներ։ Այդպիսի քննարկումներ դեռ վստահաբար կլինեն», - նշեց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության մշակումը տարիներ առաջ են դեռ սկսել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։