ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Արարատ Միրզոյանի հետ


21:19 , 24 հունվար, 2024

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ: