Կյանքից հեռացել է Boney M-ի հիմնադիրը


21:08 , 23 հունվար, 2024

82 տարեկան հասակում մահացել է Boney M խմբի հիմնադիր և «Rasputin» հիթի հեղինակ Ֆրանց Ռոյթերը, ով ավելի հայտնի է Ֆրենկ Ֆարյան անունով։ Այս մասին հայտնում է գերմանական NTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ նա մահացել է Մայամիում իր տանը։ Նրա մահվան այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռոյթերը մեծ ու իրադարձություններով լի կարիերա է ունեցել երաժշտության ոլորտում։ Նա եղել է Boney M-ի այնպիսի հիթերի հեղինակ, ինչպիսիք են՝ «Rasputin»-ը և «Daddy Cool»-ը։