Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան


09:26 , 23 հունվար, 2024

Հունվարի 23-ին Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։