Կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը


18:35 , 22 հունվար, 2024

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 23-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան- Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: