Երեկոյան կողմ տեղումները կվերափոխվեն ձյան. Երևանի բարձրադիր գոտիներում ձնածածկույթը կկազմի 10-15 սմ


11:23 , 22 հունվար, 2024

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան և մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: