Սիրիական լրատվամիջոցների տեղեկությամբ` իսրայելական կողմը հարվածել է Դամասկոսում գտնվող բնակելի շենքին


13:56 , 20 հունվար, 2024

Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի զինուժի հրթիռակոծության արդյունքում վնասվել է Դամասկոսի բնակելի շենքերից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ առավոտյան Դամասկոսում պայթյուններ են որոտացել։

Վերջին շրջանում և հատկապես պաղեստինաիսրայելական հակամարտության նոր բռնկումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում արաբական հանրապետության տարածքին։