Նիկոլա Անելկան ՀՖՖ նախագահի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա կառուցելու հեռանկարները


20:57 , 18 հունվար, 2024
Armenpress.am-ը գրում է.
Հայաստանում գտնվող ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։  
Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։