Բաքվում փլատակների տակից ևս մեկ դի են դուրս բերել


17:56 , 16 հունվար, 2024

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանցի փրկարարները Բաքվի Բինագադի շրջանի Ա.Կունանբաևի փողոցում գտնվող կահույքի արտադրամասում տեղի ունեցաշ պայթյունի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։


Այսպիսով, պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնց մեկը Վրաստանի քաղաքացի է։

Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։