Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան 5 Ա հասցեում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի տեղեկություններով ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի ննջարանի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մահացածը, ում ինքնությունը պարզվում է, ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս: