Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 77 մեքենա և 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել (Video)


21:48 , 15 հունվար, 2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու։