Իրոք, ցավում եմ Եռաբլուրում զոհվածների մայրերի հետ կատարվածի համար, կհանդիպեմ նրանց հետ․ Ղազարյան


17:57 , 15 հունվար, 2024

News.am-ը գրում է.

ՀՀ ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը մտադիր է հանդիպել «կարմիր բերետավորների» գործողություններից տուժած զոհված զինծառայողների ծնողների հետ։ Այս բարի մտադրության մասին նախարարը հայտնել է 2023 թվականի արդյունքներով հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում։

Դիտարկմանը, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոչ մի ոստիկան չի պատժվել, նախարարը ափսոսանք հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ և ասաց, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, կցանկանար հանդիպել զոհվածների հարազատների հետ, որոնք 2022-ի սեպտեմբերի 21-ին եղել են Եռաբլուրում, երբ տեղի է ունեցել միջադեպը: