Սանկտ Պետերբուրգում այրվում են Wildberries-ի պահեստները (Video)


10:55 , 13 հունվար, 2024

Սանկտ Պետերբուրգի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել՝ հրդեհի մակերեսը կազմում է 50 հազար քառակուսի մետր, հայտնում են ԱԻՆ-ից։ Այս շենքում է գտնվում Wildberries-ի պահեստը։ Ընկերությունը հաստատել է հրդեհի մասին տեղեկությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն հրդեհը բարձրացել է չորրորդ աստիճանի բարդության, դրա մարմանը ներգրավվել է 112 փրկարար և 25 միավոր տեխնիկա: Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են, տուժածներ չկան: