Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել


21:23 , 11 հունվար, 2024

Հանդիպել եմ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել դեպի Վրաստան և Եվրոպա կապուղիներն ամրապնդելու վերաբերյալ։