Կա մի ազգ, որն ինքնամոռաց հրճվանքով գնում է սրընթաց վայրեջքի


10:53 , 7 հունվար, 2024
Հարցնում են.
-Երկիր մոլորակի վրա կա՞ արդյոք մի ազգ, որը համառորեն անում է այն, ինչ բացահայտ հակացուցված է իր կենսագոյության համար...
Պատասխանում եմ.
-Երկիր մոլորակի վրա, իրոք, կա մի ազգ, որն իքնամոռաց հրճվանքով գնում է սրնթաց վայրեջքի, չհասկանալով, որ ներքևում ոչ միայն ականապատ անորոշություն է, այլև՝ անխուսափելի մահ...
-Եվ չկա՞ մեկն այդ ազգի մեջ, որ գուժի վերահաս մահվան վտանգը,- շարունակում է զրուցակիցս...
-Չէ՜, նրանք բոլորը տարված են իրենց կյանքով...- պատասխանում և դեմքով ուզում եմ շրջվել դեպի մոտեցող մահը...
...Իսկ հեռվում կարծես թե լույս է... Աստվածահայտնության լույսը...
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»։