Ոչի՞նչ, որ սենց կոշիկներով գամ ներս․ Փաշինյանը տարվա առաջին աշխատանքային օրն այցելել է Լոռու մարզ


15:25 , 3 հունվար, 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա առաջին աշխատանքային օրն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին ասված է վարչապետի ֆեյսբուքյան էջում։

«Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»,- ասված է գրառման մեջ: