Երևանում` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1,5-ամյա երեխա է մահացել


18:54 , 30 դեկտեմբեր, 2023

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցից» և հայտնել են, որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է: 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Դավիթ Ս.-ն է, ով մահացել է հիվանդանոցում, նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում: