Սոնա Ռուբենյանի հետ լիքը նվերներով գնացել էինք ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի պստոներին հյուր (Photo)


21:51 , 29 դեկտեմբեր, 2023
Sona Rubenyanի հետ լիքը նվերներով գնացել էինք ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի պստոներին հյուր։
Ազնավուրը զոհվեց հայրենի Մարտունին պաշտպանելով, զոհվեց հանուն Արցախի, հանուն այն հավատամքի, որ իր զավակները պիտի ապրեն ազատ ու անկախ Հայրենիքում։
Ազնավուրը լավ հայ էր, իսկական արցախցի, ու մեզ համար պատիվ էր նրա պես հայորդու երեխաներին գոնե մի փոքր ժպիտ պարգևել։ Իմ ու Սոնայի մոտ դա ստացվեց։