Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 14:30-ի սահմաններում վրացական համարանիշերով Chevrolet մակնիշի ավտոմեքենան էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ էջմիածնի մշակույթի տան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է խելացի կանգառի հարևանությամբ գտնվող կրպակին, այնուհետև բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային, ապա էլեկտրասյանն ու կայանված Toyota Camry մակնիշի ավտոմեքենային և մասնակի հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: