Կադիրովը «մերկ» երեկույթի մասնակիցներին հրավիրել է «սպեցնազի» համալսարան


10:26 , 28 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում խոսել է Նաստյա Իվլեևայի «մերկ» երեկույթի հետ կապված սկանդալի մասին։Կադիրովն իրադարձությունն անվանել է «սատանայական» և «ամոթալի»։ Քաղաքական գործիչը երեկույթի մասնակիցներին առաջարկել է բարելավել իրենց վիճակը։«Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ում վրա թափվեց հանրային վրդովմունքը, ավելի պատվով գործեն և շոշափելի գործողությամբ ապացուցեն իրենց համամասնակցությունը հատուկ ռազմական գործողություններին։ Առաջարկում եմ յուրաքանչյուր մասնակցի կիսել վերապատրաստման և ծառայության բեռը Գուդերմեսում ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանում, որտեղ մեր քաջարի կամավորները ամբողջ Ռուսաստանից անցնում են արագացված վերապատրաստման դասընթացներ», - ասել է Կադիրովը:Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ նման փորձը «հետաքրքիր և օգտակար» կլինի սկանդալային երեկույթի մասնակիցների համար։ Կադիրովը նշել է, որ  հատուկ ջոկատայինների համալսարանում օգնությունից հետո միջոցառմանը մասնակցած բոլորը «երկրի համար դժվարին ժամանակաշրջանում կապացուցեն իրենց հայրենասիրությունն ու կարեկցանքը»։