Կորուստներ ունեցանք, բայց ձեռքբերումներ էլ ունենք. Ալեն Սիմոնյան


20:13 , 26 դեկտեմբեր, 2023
Կորուստներ ունեցանք, բայց ձեռքբերումներ էլ ունենք։ Կարծում եմ, որ հուսադրող ձևով ենք փակում տարին:

Այս մասին, տարին ամփոփելո,՝ լրագրողների հետ զրույցում ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ հուսադրումը վերաբերում է խաղաղության գործընթացին։ Նա նաև կարևորել է գերիների վերադարձը։

«Ակնհայտ է, որ խաղաղությունն այսքան մոտ չի եղել, ես լիահույս եմ․․․Բավականին մոտ ենք խաղաղության պայմանագրին, ռեալ խաղաղության», - ասել է նա։