Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ է մշակվել


14:47 , 25 դեկտեմբեր, 2023

Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման համար ճանապարհային քարտեզ է պատրաստվել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Իրանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«Այս հանդիպումը երկու երկրների ջանքերի մի մասն է՝ լուծելու երկրների միջև հարաբերությունների գործընթացում մնացած խնդիրները և Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված հարցերը։

Մինչ օրս գործընթացը դրական է եղել, և այս գործի բազմաթիվ ասպեկտներ լուծվել են:

Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման համար մշակվել է ճանապարհային քարտեզ, և ջանքերը հաջողությամբ շարունակվում են։ Մենք ականատես եղանք լավ միտումների երկու երկրների հարաբերություններում այլ ոլորտներում։ Հաջող բանակցություններ են վարվել նաև առևտրի ոլորտում»,- նշեց նա։