«Սկզբում երբ մարդիկ ու լրագրողները խոսում էին իմ ու Սուրենի միության մասի, ոչինչ չկար`բացի ընկերական հարաբերություններից։ Սկզբից էդ պատճառով էինք հերքում, հետո արդեն ուզում էինք մեր հարաբերությունները գաղտնի պահել՝ ինտրիգի համար երևի։ Գաղտնի էինք պահում մի քանի ֆակտորների համար, ինչու ոչ` նաև PR-ի։
Այդ գործոններից մեկը Սուրենի աղջիկն էր, սկզբում չէի ուզում, որ միանգամից իմանար այդ մասին:Երեխայա ու ամեն դեպքում ես իմ մասով աշխատել եմ սկզբում լռել։
Ինչքանով ես գիտեմ հիմա նա նորմալ ա վերաբերվում այս փաստին, դե մեծ երեխայա, հետո Յանան բավականին արիստոկրատ կին ա, ու շատ ճիշտ կարա խոսի նրա հետ ու բացատրի ամեն բան։Երբ մենք սոց. ցանցերում ցույց էինք տալիս մեր հարաբերությունները, ես արդեն գիտեի, որ էդ հարցը լուծված ա, ու աղջիկը դրան նորմալ ա նայում: Ես ու Սուրենի աղջիկը ծանոթ չենք, բայց միշտ ուզել եմ ծանոթանալ, պարզապես դեռ առիթ չի եղել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: