Իրանը սպառնում է Միջերկրական ծովի շրջափակմամբ Գազայում ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում


20:02 , 23 դեկտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին ասել է, որ Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե Գազայի հատվածում չդադարեն ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է Tasnim գործակալությունը: 

Նաղդին չի հստակեցրել, թե ում կողմից և ինչպես կարող է կազմակերպվել Միջերկրական ծովի շրջափակումը: