Ռուսներն ուզում են ԱՊՀ երկրների «Եվրատեսիլ» կազմակերպել


16:52 , 18 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին հայտարարել է, որ հաջորդ տարի Ռուսաստանում պատրաստվում են անցկացնել ԱՊՀ առաջին «Եվրատեսիլը»՝ «Intervision»-ը։


«Գործընկերների հետ մենք կորոշենք մրցույթի կանոնները, կհստակեցվի կանոնակարգը, կձևավորենք կոմիտե, կունենանք ազգային ժյուրի և այլն»,- ասել է նա։