Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով


10:08 , 18 դեկտեմբեր, 2023

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ի գիշերը կնվազի  7-10 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։