Opel-ը վրաերթի է ենթարկել արգելված հատվածով փողոցն անցնող հետիոտնի․ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է


17:41 , 16 դեկտեմբեր, 2023

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Էդգար Հ․-ն Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 68-ամյա Հմայակ Դ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։