Hraparak.am-ը գրում է․
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:
Բայրամովը համաժողովի մասնակիցներին պատմել է հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Նրա խոսքով, ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։