ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ. Ալեն Սիմոնյան


19:01 , 15 դեկտեմբեր, 2023

Azatutyun.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։

«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, խորհրդարանի խոսնակն ընդգծեց հակառակը՝ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։