Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․ Transfermarkt


00:45 , 15 դեկտեմբեր, 2023

Armsport.am-ը գրում է․

Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Այսպիսով, ՀՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։

Այս ցուցանիշով 2-4-րդ տեղերը կիսում են «Ուրարտուի» ներկայացուցիչ, ուկրաինացի ֆուտբոլիստ Եվգեն Ցիմբալյուկը,  «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և «Նոայի» ներկայացուցիչ Փոլ Գլադոնը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։

Ինչ վերաբերում է ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբներին, ապա լավագույն հնգյակում են «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»։ Ընդհանուր առմամբ, ՀՊԼ-ի 10 ակումբներում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 39,15 մլն եվրո։