Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստում քննարկել են խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր


23:29 , 12 դեկտեմբեր, 2023

Մամուլի հաղորդագրություն
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։