Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը խաղաղության միակ ճանապարհն է. Բայրամով


12:13 , 12 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը խաղաղության միակ ճանապարհն է»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ, գրում է APA-ն։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և հանգստության միակ ճանապարհն է»,-ասել է Բայրամովը։