Իբրահիմովիչը վերադարձել է Միլան, սակայն նոր կարգավիճակով


22:21 , 11 դեկտեմբեր, 2023

Armsport.am-ը գրում է․

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է իտալական RedBird ընկերության ակումբի սեփականատերերի օպերացիոն գործընկերն ու ավագ խորհրդականը։

Հիշեցնենք, որ 42-ամյա Իբրահիմովիչն այս ամառ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1999 թվականին, ֆուտբոլիստը հասցրել է խաղալ «Մալմյոյում» , «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Միլանում»։