Փարիզի Ritz հյուրանոցում անհետացած 750,000 եվրո արժողությամբ մատանին հայտնաբերվել է փոշեկուլի պարկում


12:47 , 11 դեկտեմբեր, 2023
Փարիզի Ritz հյուրանոցում անհետացել է 750,000 եվրո արժողությամբ մատանի, որն ավելի ուշ հայտնաբերվել է մաքրուհիներից մեկի փոշեկուլի պարկում:

Ինչպես գրում է The Guardian-ը, հյուրանոցի մալայզացի հյուրը ոստիկանությանն ահազանգել է, որ իր թանկարժեք ադամանդյա մատանին անհետացել է սենյակից: Կինը ոստիկանությանը պատմել է, որ ուրբաթ օրը մատանին թողել է սեղանի վրա և մի քանի ժամով գնացել առևտրի, իսկ երբ վերադարձել է համար, մատանին չկար:

Երկու օր անց հյուրանոցի ղեկավարությունն ասել է, որ մատանին հայտնաբերվել է փոշեկուլի պարկում: