Փաշինյանը Իջևանում ելույթ է ունեցել և պատասխանել կուսակիցների հարցերին


21:32 , 9 դեկտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է․

Դեկտեմբերի 9-ին Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայտնում են կուսակցությունից։

Նիստին մասնակցել են Կուսակցության Տավուշի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։