Պուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Սամվել Կարապետյան


15:13 , 9 դեկտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք:

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը:

Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս-հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։

«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,-ընդգծել է Կարապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: