Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը (Video)
16:28 , 9 դեկտեմբեր, 2023
Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին:
Հիշեցնենք, որ նախորդ օրը համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրում տարեց կնոջը։