Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականի նախագահական ընտրություններին


16:16 , 8 դեկտեմբեր, 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կրեմլում արարողության մասնակիցներին։ Պուտինը Հատուկ ռազմական գործողության անդամ Արտեմ Ժողային ասել է նոր ժամկետի համար առաջադրվելու իր ծրագրերի մասին։