Առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը․ Շառլ Միշել


23:32 , 7 դեկտեմբեր, 2023

Ուրախ ենք ողջունել ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։
Երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր։ Այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։
Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։