12:11 , 7 դեկտեմբեր, 2023«Փաստ» օրաթերթը գրում է.. «Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթման «օպերացիային» զուգահեռ ուշագրավ տեղեկություններ են ստացվում ոչ միայն քպականների, այլև ոստիկանների պահվածքի հետ կապված։ Ի մասնավորի, կան տեղեկություններ, որ նիստի նախորդ օրը Երևանից և Վանաձորից Ալավերդի է տեղափոխվել մի քանի հարյուր ոստիկան՝ քաղաքում «կարգ պահպանելու», իսկ իրականում ՔՊ-ի շահերը պաշտպանելու նպատակով։