Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա․ Sputnik Արմենիա


19:53 , 5 դեկտեմբեր, 2023
Քիչ առաջ երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։
 
Sputnik Արմենիայի թղթակիցին ականատեսները պատմել են, որ չթույլատրված հատվածով փողոցը հատող անձինք եղել են ամենայն հավանականությամբ` տատը, հարսը և 2 ամյա երեխան։