ՀՀ–ն ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճն է գրանցել 2023–ի հունվար-սեպտեմբերին


19:17 , 4 դեկտեմբեր, 2023

Armeniasputnik.am-ը գրում է.

2023 թվականի հունվար-սեպտեմբերին Եվրասիական տնտեսական միությունում աշխատավարձերի ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում (2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։

Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը։

Հայաստանում աշխատավարձերի իրական (գնաճից մաքրված) աճը կազմել է 13,4%, Ղրղզստանում՝ 10,7%, Բելառուսում՝ 10,1%, Ռուսաստանում՝ 7,4% և Ղազախստանում՝ 0,9%:

Անվանական արտահայտմամբ` աշխատավարձերն ամենաշատը աճել են Ղազախստանում և Ղրղզստանում, սակայն այդ երկրներում գրանցվել է բարձր գնաճ (օրինակ` Ղազախստանում 12-ամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 11,8 տոկոս. խմբ.):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: