Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից


22:02 , 2 դեկտեմբեր, 2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա իր նստավայրի փակ սենյակից։

Տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Հայտարարությունում նշվում է, որ 86-ամյա պոնտիֆիկոսը, որը թոթաբորբ էր տարել, ջերմություն չունի և շարունակում է հակաբիոտիկներ ընդունել։

Պապը, սովորաբար, ուղերձը կարդում է պատուհանից, որը նայում է Սուրբ Պետրոսի հրապարակին։

Այս անգամ աղոթքը ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ և Սուրբ Պետրոսի հրապարակի էկրաններին։