Ֆիլիպինների ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ կա


20:05 , 2 դեկտեմբեր, 2023

Ֆիլիպինների ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տագբինա մունիցիպալիտետից 19 կմ հյուսիս-արևելք։ Աղբյուրը գտնվում էր 63 կմ խորության վրա։

Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ համակարգը զգուշացնում է ցունամիի վտանգի մասին։