Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում


22:03 , 30 նոյեմբեր, 2023

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին, հաղորդում է «Ազատությունը»։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։
 
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։